ՀՀ դեսպանը Լիբանանի մշակույթի նախարարի հետ քննարկել է հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունները21 հուլիսի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ: Դեսպան Քոչարյանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական նամակը` Լիբանանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ: Ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների, մշակույթի գործիչների փոխայցելությունների, գործնական ծրագրերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում կարևորվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին Բեյրութում նախատեսված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգի անցկացումը, որը կիրականացվի Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի երաժիշտների մասնակցությամբ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |