Թուրք լրագրողի բացահայտումը. «Տիտանիկի» վրա կային նաև հայեր և թուրքեր21 հուլիսի 2011 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ թուրք գերմանացի լրագրող և հետազոտող Շենոլ Շահին Գերեկչին եկել է այն եզրակացության, որ 1912թ. խորտակված «Տիտանիկի» վրա եղել են Օսմանյան կայսրության հպատակ հայեր ու թուրքեր: Ըստ լրագրողի, «Տիտանիկին» նվիրված «Ծովերի թագուհին» (Königin der Meer) գրքում զետեղված այդ տեղեկությունները նա պատահաբար է հայտնաբերել՝ հետազոտություններ անցկացնելով բեռլինյան Kreuzberg Amerikanische Gedenkbibliothek գրադարանում: Ինչպես նշել է Գերեկչին, գրքում նշվում են աղետի զոհ դարձած հայերի անունները, կան նաև տեղեկություններ այն մասին, որ «Տիտանիկի» կառուցմանը մասնակցել են թուրք ինժեներներ ու բանվորներ: Ըստ լրագրողի, նրան հայտնի են զոհված 6 հայերի անունները, սակայն, նա վստահ է, որ նավի վրա նաև թուրքեր են եղել, որոնց անունները չեն ընդգրկված ցուցակներում, հաղորդում է թուրքական Anandolu գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |