Հայաստանի ու Թուրքիայի գործարարները երկու երկրների իշխանությունների առջև կարծարծեն սահմանի բացման հարցը22 հուլիսի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը վստահ է, որ փակ սահմանը չպետք է խոչընդոտի երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացմանը: «Երկու երկրների գործարար շրջանակների լոբբինգի արդյունքում քաղաքական ուժերը կարող են որոշել բացել սահմանը»,-ասել է նա հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպմանը, որի կազմակերպմանը նպաստել են USTID և Eurasia Partnership Foundation-ը: Երևանում է գտնվում Վանից թուրք գործարարների ներկայացուցչական պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է Առևտրաարդյունաբերական խորհրդի անդամ, Վանում «Թուրսաբ» զբոսաշրջային ընկերության գրասենյակի ղեկավար Աբդուլլահ Թունջդեմիրը: Ըստ ծրագրի ղեկավարի, երկկողմ հարաբերությունների զարգացման համար առաջնային են զբոսաշրջությունը արդյունաբերությունը, տրանսպորտը, ՏՏ ոլորտը, տեքստիլը, գյուղատնտեսությունը, շինարարությունը: «Համագործակցության լավագույն մոդելը համատեղ ձեռնարկությունների ստեղծումը կլիներ»,-ասել է նա: Ինչպես հայտնել է Արթուր Ղազարյանը, այսօրվա դրությամբ ներմուծումը Թուրքիայից Հայաստան մի քանի անգամ ավելի է (300 մլն դոլար), քան արտահանումը Թուրքիա (160 մլն դոլար), «վատ չէր լինի վերացնել այդ դիսբալանսը»: Հանդիպման ավարտին ստորագրվեց փոխըմբնման հուշագիր «Հայկական և թուրքական ընկերությունների ասոցիացիայի» ստեղծման մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |