Երևանի շտապօգնության ավտոմեքենաներում կտեղադրվի 3.5G ցանցով աշխատող GPS համակարգ22 հուլիսի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացմանը։ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2011-2012 թթ-ին կտրամադրի 85 միլիոն դրամ դիսպետչերական համակարգի արդիականացման համար։ Աջակցության շնորհիվ թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք կբերվեն, ինչպես նաև համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր 3G/3.5G ցանցը: Դեռևս 2010 ՀՀ կառավարությունը հաստատել է շտապօգնության արդիականացման ռազմավարությունը։ Վերանորոգվել է 1-03 ծառայության դիսպետչերական կենտրոնը՝ համալրվելով անհրաժեշտ սարքավորումներով։ Արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության և դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն՝ ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի գտնվելու վայրը, որից հետո կատարվում է բուժխմբի զբաղվածության տվյալների հավաքագրում։ Մեքենայից 3G/3.5G ցանցերի միջոցով տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես, գրանցվում են տվյալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան և այն ուղղորդում կանչը սպասարկելու: GPS և 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը՝ ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը «դիմավորելու» անհրաժեշտությունը: Քարտեզի վրա կարելի է տեսնել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է Հայաստանի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը` այդ թվում նաև առողջապահական ոլորտում: Մեր ընկերությունը պատրաստակամ է աջակցելու առողջապահական ժամանակակից ծառայությունների ներդրմանը թե՛ իր կապուղիները տրամադրելով, և թե՛ նորարարական լուծումներով», - նշել է Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |