Սեպտեմբերին Թաիլանդից հատուկ պատվիրակություն է գալու Երևան ՀՀ 20-ամյա հոբելյանի առթիվ 22 հուլիսի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հւլիսի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի Թագավորության հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում: «Մեր երկու երկրները շուրջ 20 տարի է դիվանագիտական հարաբերություններ ունեն, և այդ ընթացքում եղել են բարձր մակարդակի փոխայցելություններ, որոշակի աշխատանք է իրականացվել երկկողմ կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մենք պատրաստակամ ենք և շահագրգիռ` շարունակելու զարգացնել Թաիլանդի Թագավորության հետ քաղաքական երկխոսությունը, հարաբերությունները` տնտեսության, առևտրի և մշակույթի ոլորտներում»,-ասել է Սերժ Սարգսյանը: Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը կխթանի հարաբերությունների զարգացումը ոչ միայն կառավարական մակարդակով, այլ նաև` մասնավոր հատվածում: Դեսպան Չալերմպոլ Թանչիտը նշել է, որ հաջորդ այցը Երևան նախատեսում է ս.թ. սեպտեմբերին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարությանը մասնակցելու առիթով և մտադիր է այցելել իր երկրի մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել այդ ոլորտում համագործակցության ուղղությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |