Բաքուն իրեն իրավունք է վերապահում «արձագանքել» Երևան-Վան ավիաչվերթի բացմանը22 հուլիսի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Մենք չենք միջամտում այլ երկրների գործերին, բայց մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել Ադրբեջանի ազգային շահերը ոտնահարելու դեպքում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաևը՝ մեկնաբանելով Երևան-Վան չվերթի բացման մասին տեղեկատվությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է դեպքերի հետագա զարգացմանը և «արձագանքելու է՝ կախված հետագա սցենարից», ասել է Աբդուլլաևը, հաղորդում է Trend-ը:Միաժամանակ Աբդուլլաևը չի պարզաբանել, թե Երևանի և Վանի միջև ավիաչվերթ բացելու մեջ հատկապես որտեղ է տեսնում «Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարում» և ինչ «արձագանքի» մասին է խոսքը: Ինչպես հայտնել է հուլիսի 22-ին Վանի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Երևանում գտնվող թուրքական պատվիրակության ղեկավար Աբդուլլահ Թյունջդեմիրը, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, սեպտեմբերի 11-ին կկայանա Երևան-Վան առաջին չվերթը, որը սկիզբ կդնի երկու քաղաքների միջև ավիահաղորդակցությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |