Քերոլայն Քոքսը մտադիր է էլ ավելի ամրապնդել հայ-բրիտանական հարաբերությունները 22 հուլիսի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը բարձր գնահատեց Քերոլայն Քոքսի Հայաստանին եւ Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ նշեց որ բարոնուհու գործունեությունը գնահատվում է հայ ժողովրդի կողմից: Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշեց, որ, մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է տածել Հայաստանի նկատմամբ, եւ վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն՝ ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների առավել ամրապնդման: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բրիտանական հարաբերությունների ներկա փուլին եւ հեռանկարներին: Այդ համատեքստում բարոնուհի Կոքսը կարեւորեց նախարար Նալբանդյանի` անցյալ շաբաթ Լոնդոն կատարած այցելությունը. հանդիպումը ՄԹ արտգործնախարար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպայի հարցերով նախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ, ելույթը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում՝ նշելով, որ դա լավ հնարավորություն էր բրիտանացի փորձագետների համար՝ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |