Տիգրան Սարգսյանը կարծում է, որ միգրացիան պայմանավորված է հայ ժողովրդի մոբիլությամբ

Տիգրան Սարգսյանը կարծում է, որ միգրացիան պայմանավորված է հայ ժողովրդի մոբիլությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Օշականի դպրեվանքում հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է արտագաղթի թեմայով մի խումբ մտավորականների մտահոգություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից: Սա նաև մեր ազգի մոբիլության վկայությունն է, այսինքն մեր քաղաքացիները կարողանում են ազատորեն տեղաշարժվել, քանի որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ: Պետք է ընդգծել նաև, որ արտագաղթին նպաստող մյուս գործոնն էլ աշխատատեղերի անբավարար թիվն է: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ գործոնը արտագնա աշխատանքի մեկնելու՝ աշխատատեղերի բացակայությունն է: Այսինքն, արտագաղթի երկու հիմնական խնդիրները սրանք են»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա, ՀՀ կառավարությունը 2010-ի դեկտեմբերին հաստատել է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, որտեղ հստակ ֆիքսվել են կառավարության թիրախները և նպատակները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---