ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ձգտում է ակտիվացնել ջանքերը և ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինչպես հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքականության և ընդլայման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, տվյալ պահին ավելի շատ միջոցներ են հատկացվում հակամարտող գոտիներում վստահության միջոցներն ամրապնդելու համար: Սակայն, Ֆյուլեի խոսքով, դա ընդամենն առաջին քայլն է: Հետագայում Բրյուսելը կարող է և ցանկանում է ավելի անել:

Ինչպես նշել է Ֆյուլեն, Եվրամիությունը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին:

Ֆյուլեն նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության հարցը չի քննարկվում: Նրա խոսքով, ներկա փուլում հենց ՄԽ-ն և հակամարտող կողմերը պետք է պայմաններ ստեղծեն ԵՄ-ին այդ գործընթացի մեջ ընդգրկելու համար:

Եվրամիությունը բացի վստահության միջոցներն ամրապնդելուց նաև կարող է մշակել ավելի իրական օգնության փաթեթ, բայց միայն այն բանից հետո, երբ կողմերը կհանգեն համաձայնության:

ԵՄ-ն պատրաստ է օգնել նաև ենթակառուցվածքի վերականգնման մեջ, հաղորդում է AZE.az՝ մեջբերելով «Ազատություն» ռադիոկայանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---