Բյուրականում մեկնարկել է «Բազե-2011»-ը՝ նոր ձևաչափով և մասնակիցների ռեկորդային քանակով22 հուլիսի 2011 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բյուրականում բացել է «Բազե-2011»-ը: Իր խոսքում վարչապետը ողջունել է ճամբարի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» ոչ միայն միավորում է երիտասարդներին, այլ նաև առանձնահատուկ մթնոլոտ է ստեղծում: Իր հերթին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հուլիսի 22-31-ը «Բազեին» կմասնակցեն 660 երիտասարդներ Երևանից ու Հայաստանի մարզերից երեք հերթափոխով՝ 220-ական մարդ: Յուրաքանչյուր հերթափոխը խորհրդանշում է հայկական դրոշի գույներից մեկը: Իսկ օգոստոսի 20-24 Ծաղկաձորում տեղի կունենա «Բազեի» ավանդական հավաքը, որին կմասնակցեն նաև երիտասարդներ Արցախից, Ջավախքից, Սփյուռքից, ինչպես նաև Հայաստանի բուհերի ուսանողներ: «Բազեն» կավարտվի մեծ գալա-համերգով Երևանի Ազատության հրապարակում: Ավագյանը նշել է, որ «Բազեի» նպատակը մեկն է. «Միավորել երիտասարդներին և ավելի ներկայացուցչական դարձանել այն»: Նա հավելել է նաև, որ «Բազեի» բանակումների ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի ռազմահայրենասիրական մասին: Նա հայտնել է, որ «Բազե-2011»-ի շրջանակներում առանձին միջոցառումներով կնշվեն Գարեգին Նժդեհի, Մեսրոբ Մաշտոցի, Առնո Բաբաջանյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Միսաք Մեծարենցի ու Գրիգոր Զոհրապի հոբելյանները: Բացմանը ներկա էին նաև կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ճամբարը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, պաշտպանության նախարարության աջակցությամբ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |