ՊՆ «Ուրալ» ավոտմեքենայի վթարի արդյունքում զոհվածներից մեկը ժամկետային զինծառայող է եղել

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Նորայր Ռազմիկի Հակոբյանը /ծնված 1971թ., Եղեգնաձորի զինկոմիսարիատ/ և ժամկետային զինծառայող Գեղամ Դավիթի Դավթյանը /ծնված 1991թ., Շահումյանի զինկոմիսարիատ/: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---