ԱԱ. Լևոն Արոնյանը 6-րդ տուրում կհանդիպի հնդիկ շախմատիստ Պենտալ Հարիկրիշնայի հետ23 հուլիսի 2011 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին ցերեկային հանգստից հետո կշարունակվի աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որն անցնում է չինական Նինբոյում: 6-րդ տուրում առաջնության առաջատար Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի հավաքականի հետ, որը զբաղեցնում է 8-րդ տեղը: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Պենտալ Հարիկրիշնայի հետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Կրիշնան Սաշիկիրանի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Սուրյա Գանգուլիի հետ և Գաբրիել Սարգսյանը՝ Պարիմարջան Նեգիի հետ: Հայաստան-Հնդկաստան հանդիպումից բացի տեղի կունենա հետևյալ հանդիպումները՝ Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Ադրբեջան, ԱՄՆ-Հունգարիա և Եգիպտոս-Չինաստան: Հայաստանի հավաքականը 13,5 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, Ռուսաստանն ունի 12 միավոր, իսկ Հունգարիան՝ 11,5: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |