Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը խստորեն դատապարտում է Նորվեգիայում տեղի ունեցած բռնարարքները![]() 23 հուլիսի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած բռնարարքներն ու դրանց հեղինակներին: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ցավակցական հայտարարության մեջ: «Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Նորվեգիայի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը: Վստահ ենք, որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով պետք է անհաշտ պայքար մղի մեր կյանքից նման չարիքներն արմատախիլ անելու համար»,- նշել է ԱԳ նախարարը իր խոսքում: Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին: Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել: Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում: Ուտոյան գտնվում է Օսլսյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին: Օսլոյում կառավարության շենքի պայթյունի արդյունքում յոթ մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորել են: Վերջին տվյալներով, Ուտոյա կղզում հայտնաբերվել է պայթուցիկով մեքենա: Ոստիկանությունը կարծում է, որ մեքենան պատկանում է Անդերս Բերինգ Բրեյվիկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |