«Չենք լռելու»-ն պարզաբանումներ է ցանկանում Հուշարձանների պահպանության գործակալությունից

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խնդրում է Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել և առաջիկա օրերի ընթացքում մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի հետևյալ խնդրանքը, որի մասին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը նախօրեին տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել է: Հայտարարության մեջ մասանվորապես ասվում է. «Անհատ բարերարներից և ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել և նորոգվում են բազում սրբավայրեր: Միևնույն ժամանակ հստակ է, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը: Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները և փոխանցվեն Մայր աթոռ սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»:

Նախաձեռնությունը ցանկանում է իմանալ նաև նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---