Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին![]() 23 հուլիսի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին և Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին և կիսում է նրան բաժին ընկած վիշտը: Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից անհանդուրժողականության դեմ վճռական պայքար մղելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին: Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել: Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում: Ուտոյան գտնվում է Օսլսյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |