Շախմատի ԱԱ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ25 հուլիսի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրը նույնպես հաջող էր Հայաստանի համար: Հայ գրոսմայստերները հերթական անգամ հաղթեցին, այս անգամ հունգարացիներին: Երկրորդ խաղատախտակի վրա հավաքականին հաղթական միավոր բերեց Սերգեյ Մովսիսյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2,5:1,5: Արշակ Պետրոսյանի սաները վաստակել են 12 թիմային (18,5 անձնական) միավոր: Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է 9 միավորով: 8-րդ տուրում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կապահովի չեմպիոնի տիտղոսը: 8-րոդ տուրում հայ գրոսմայստերները կխաղան Ադրբեջանի թիմի հետ, որը 7-րդ տեղում է 6 միավորով: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Թեյմուր Ռաջաբովի հետ: Վլադիմիր Հակոբյանը նույնպես սպիտակներով երրորդ խաղատախտակի վրա կհանդիպի Ռաուֆ Մամեդովի հետ: Սևերով կխաղան Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար Վուղար Գաշիմովի ու Շախրիյար Մամեդյարովի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |