Լեհաստանի նախագահը շրջագայում է Հարավային Կովկասով25 հուլիսի 2011 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ժամանել է Հարավային Կովկաս: Այս պահի դրությամբ նա գտնվում է Ադրբեջանում: Բաքվում Լեհաստանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու այլ պաշտոնյաներ: Հուլիսի 26-ին Բրոնիսլավ Կոմորովսկին կայցելի Վրաստան: Ինչպես հայտնում է «Թրենդը», նա Միխայիլ Սահակաշվիլու անձնական հյուրն է ու Վրաստան է այցելել Հարավային Կովկաս շրջագայության շրջանակներում: Կոմորովսկու հանդիպումները Վրաստանի առաջին դեմքերի հետ տեղի կունենան Բաթումում: Նախագահից բացի, Կոմորովսկին կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ: Հանդիպմանը կքննարկվեն վրաց-լեհական համագործակցության հարցեր, ինչպես նաև Լեհաստանի աջակցությունը Վրաստանին եվրաինտեգրման հարցերում: Սա Կոմորովսկու առաջին այցն է Վրաստան: Հուլիսի 28-ին Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ: Առաջին անգամ Կոմրովսկին այցելեց Երևան՝ Աֆղանստանից վերադառնալիս, երբ դեռ նախագահի պաշտոնակատար էր, 2010թ. հունիսի 21-ին: Այն ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում նա հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |