ԼՂՀ ԱԳՆ-ում բացվել է այդ գերատեսչության ստեղծման 18-ամյակին նվիրված լուսանկարային վահանակ![]() 25 հուլիսի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ պետհանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության շենքում բացվել է լուսանկարային վահանակ` նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդի փուլին; Վահանակին ներկայացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ պետականության խորհրդանիշները, քարտեզը, համառոտ տեղեկատվություն ԼՂՀ վերաբերյալ, լուսանկարային նյութեր, որոնք պատմում են ղարաբաղյան շարժման, ի պատասխան արցախցիների խաղաղ պահանջների` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, երկրամասի բնության և տեսարժան վայրերի, հետպատերազմյան կյանքի և վերաշինության գործընթացի, կյանքի տարբեր ոլորտներում ղարաբաղյան ժողովրդի ձեռքբերումների մասին և այլն: Զբոսաշրջիկների համար նախատեսված հաոուկ անկյունում զետեղված են տեղեկատվություն` հանրապետության տարածք մուտքի և ելքի կարգի, հյուրանոցների մասին, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ: Վահանակի բացումը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 18-ամյակին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |