Չսպասելով ԵՄ աջակցությանը՝ Հայաստանը ձեռնամուխ է եղել ԱԷԿ-ում սթրես-թեստերի իրականացմանը25 հուլիսի 2011 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ում ձեռնամուխ են եղել սթրես-թեստերի իրականացման աշխատանքներին մայիսի ավարտին տեղի ունեցած ՄԱԳԱՏԷ OSART առաքելության աշխատանքային այցից անմիջապես հետո: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայում միջուկային ոլորտում ստեղծված աղետալի վիճակից հետո, ԵՄ-ն որոշեց սթրես-թեստեր անցկացնել ԵՄ անդամ երկրների բոլոր գործող ատոմային կայաններում, որոնց ստուգումների նախնական արդյունքները պետք է պատրաստ լինեն արդեն 2011թ. օգոստոսի 15-ին, իսկ կոնկրետ եզրակացությունը՝ մինչ տարեվերջ: «Մենք ակնկալում ենք ԵՄ-ի խոստացած տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը, իսկ մինչ այդ, ելնելով մեր ԱԷԿ-ի անվտանգության կարևորությունից, սեփական ջանքերով ենք միջոցառումներ իրականացնելու ոլորտի արևմտաեվրոպական կանոնակարգող մարմինների պահանջների հիմնա վրա մշակված սթրես-թեստերի անցկացման ուղղությամբ»,-ասել է նա: Աշոտ Մարտիրոսյանն ենթադրել է, որ Հայաստանը աջակցություն կստանա ԵՄ-ից 2012թ. կեսին՝ ելնելով բյուրոկրատական մոտեցումից միջազգային կառույցներում, ինչպես նաև ելնելով ՀԱԷԿ-ին հատուկ սեյսմակայունությունից, ինչն իր հերթին ենթադրում է առավել մանրակրկիտ մոտեցում սթրես-թեստերի անցկացմանը: Հունիսի 23-ին Հայաստանը, Խորվաթիայի, ՌԴ-ի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել ԱԷԿ-ներում ԵՄ մշակած սթրես-թեստեր անցկացնելու վերաբերյալ: Անդրադառնալով Թուրքիային, որտեղ նախատեսվում է չորս ռուսական էներգաբլոկ կառուցել, մասնագետը կարծիք է հայտնել, որ այդ երկիրը պետք է առավել մանրակրկիտ նախագծային աշխատանք տանի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |