Այս տարվա սեպտեմբերից ԵՊՀ-ում կուսուցանվի Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթություն և գրականություն 25 հուլիսի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ՀՀ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրայի միջև: Ըստ հուշագիր, ԵՊՀ-ում կբացվի ժամանակակից հնդկական հետազոտությունների կենտրոն-ամբիոն: Արդեն 2011 թ. սեպտեմբերից կենտրոնը կգործի արևելագիտության ֆակուլտետում և 4 տարի ժամկետով Հնդկաստանից կժամանի պրոֆեսոր, ով, բացի լեզվի ուսուցումից, դասախոսություններ կկարդա Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության և գրականության մասին: «Սեպտեմբերի վերջին մեր համալսարանում կբացվի հայ-հնդկական բարձր տեխնոլոգիական կենտրոն, որից կարող են օգտվել ոչ միայն ուսանողները: Սրանով երկու երկրների կրթական կապերը դրվում են իրավական հիմքի վրա: Հուսանք, մոտ ժամանակում արդեն կլինի ընդունելություն և ֆակուլտետում կստեղծվի առանձին բաժին», - նշեց Սիմոնյանը: Դեսպան Մալհոտրան կարևորեց նման համագործակցությունը, որը կնպաստի երկու երկրների միջև եղած բարեկամության ամրապնդմանը: «Սա հնարավորություն կտա ավելի զարգացնել տուրիզմը և մշակութային սերտացումը»,- նշեց նա: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ արևելագիտության ֆակուլտետում կբացվի նաև ադրբեջաներեն լեզվի ամբիոն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |