2011-ի առաջին կիսամյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,6 տոկոս

2011-ի առաջին կիսամյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,6 տոկոս

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը կրճատվել է 0,4 տոկոսով՝ կազմելով 6,6 տոկոս: Այդ մասին հուլիսի 25-ին կառավարության մամլո կենտրոնում հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: «Աշխատատեղերի քանակի աճը հանրապետությունում պայմանավորված է հունվար-մայիս ամիսներին արձանագրված տնտեսական աճով»,- ասել է նա:

Ինչպես հայտնել է նախարարը, հուլիսի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից հայտնաբերված թափուր աշխատատեղերի թիվը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1814, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,7 տոկոսով (1579), իսկ աշխատանքի տեղավորվածների թիվը 18,8 տոկոսով գերազանցել է նախատեսված ցուցանիշը և կազմել 5641 մարդ:

Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ երկրի կառավարությունը վճարում է գործազրկության նպաստ, հավելելով, որ այդպիսի նպաստ ստացող քաղաքացիների տվյալները համադրելուց հետո հաջողվել է տնտեսել շուրջ 700 մլն դրամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---