ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս հեռախոսի էկրանից հետևել մայրաքաղաքի իրադարձություններին![]() 25 հուլիսի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Առցանց տեսախցիկներ Երևանում» ծառայությունը, որի միջոցով կարելի է Երևանի տարբեր վայրերում տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով հետևել մայրաքաղաքի իրադարձություններին` անմիջապես հեռախոսի էկրանից: Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժինը և ընտրել Երևանում տեղադրված ցանկացած տեսախցիկի հղումը: Ծառայությունից օգտվելիս` օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Սակագինը գործում է «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «11 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |