Աղբահանության վերահսկողության նպատակով աղբատարների վրա տեղադրվել է GPS համակարգ25 հուլիսի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի 2011թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով Երևանի քաղաքապետի վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերին, քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում լուծում տալ քաղաքապետի կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները շարունակում են վերականգնել վթարները վերացնելու արդյունքում փողոցների վնասված հատվածները: Զեկուցվել է, որ «Երևանջուր» ընկերության կողմից կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ն արդեն վերականգնվել է, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից արդեն վերականգնել է 69 քմ-ը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների այլև վթարների հետևանքով վնասված մայթերի հատվածները, լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին: Զեկուցվել է, որ աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենաների վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ: Կանաչ գոտիների խնամքի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակման ընթացքի մեջ է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը: Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով գույքագրել և «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |