ՎՏԲ-Հայաստան բանկը երկու շաբաթում հանձնել է տեխզննման շուրջ 2000 կտրոններ25 հուլիսի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը հուլիսի 11-22-ը հանձնել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման շուրջ 2000 կտրոններ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բանկի մանրածախ բիզնեսի վարչության պետի տեղակալ Արմեն Համբարձումյանը: «Կառավարության որոշումը վճարման նոր կարգին անցում կատարելու մասին հանգեցնելու է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նոր մոտեցումն արդարացնելու է իրեն և միանշանակ աշխատելու է»,- ասել է նա: Հայաստանում ծառայությունների տրամադրման որակը բարելավելու նպատակով Արմեն Համբարձումյանն արդի է համարել դրանց վճարման համակարգերի ներմուծումը բանկային համակարգի միջոցով: ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանվել է ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր գործընթաց: Համաձայն նոր կարգի ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարումներն այսուհետև կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան բանկում և տեղում ստանալ տեխնիկական զննության կտրոնը: Տրանսպորտային միջոցների սեփականատերերը տեխնիկական զննության հետ կապված վճարումներ կատարելիս պետք է առաջնորդվեն հետևյալ կարգով. սեփականատերը (կամ սեփականատիրոջ ներկայացուցիչը) այցելելով մեքենայի մշտական հաշվառման վայրի տեղական ինքնակառավարման մարմին (թաղապետարան, գյուղապետարան և այլն)` ստանում է տվյալ տրանսպորտային միջոցի գծով գույքահարկի պարտքի չափի մասին համապատասխան տեղեկանք, այնուհետև, ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայացնելով` գույքահարկի չափի մասին տեղեկանքը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, վճարողի անձնագիրը, իրականացնում է տեխնիկական զննության հետևյալ վճարումներ` պետական տուրք – ֆիքսված 2.500 ՀՀ դրամ, տեխ. զննություն անցնելու ծառայության վճար – ֆիքսված 5.500 ՀՀ դրամ, բնապահպանության վճար – կախված մեքենայի տվյալներից, գույքահարկ–կրկին կախված մեքենայի տվյալներից։ Վճարման պահին բանկը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (կամ սեփականատիրոջ ներկայացուցչին) տրամադրում է տեխնիկական զննության կտրոնը` բաղկացած 2 մասերից, որոնցից մեկը քաղաքացին պետք է փակցնի մեքենայի դիմապակուն, իսկ երկրորդ մասը` ներկայացնի տեխնիկական զննության կայան` տեխնիկական զննություն անցնելու նպատակով։ Տեխնիկական զննության վճարների կատարման և կտրոնների ստացման գործընթացը բանկում տևում է ընդամենը 5-10 րոպե։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |