Երևանի կրկեսում օգոստոսի 1-ից կսկսվեն վերանորոգման աշխատանքները

Երևանի կրկեսում օգոստոսի 1-ից կսկսվեն վերանորոգման աշխատանքները

PanARMENIAN.Net - Երևանի կրկեսում օգոստոսի 1-ից սկսվելու են վերանորոգման աշխատանքները: Հրաժեշտի ներկայացումը տեղի է ունենալու հուլիսի 31-ին և այն լինելու է բարեգործական: Հիմնանորոգման աշխատանքները կատարում է «Տաշիր գրուպ» ընկերությունը:

Կրկեսի տնօրեն Հովհ. Գասպարյանը հավաստիացրեց, որ կրկեսը նորոգվելուց հետո շարունակելու է մնալ կրկես և չի ծառայելու այլ նպատակների: Գեղարվեստական ղեկավարը շարունակելու է մնալ Սոս Պետրոսյանը: Նորոգման աշխատանքներն իրականացնելու համար արդեն հատկացվել է 10. մլն դոլար գումար: Կրկեսի վերանորոգման աշխատանքները շարունակվելու են մինչև 2013 թ-ը: Տնօրենի խոսքով, կրկեսի ստեղծագործական խումբը 2 տարվա ընթացքում ստանալու է աշխատավարձ, իսկ տեխնիկական աշխատողները ներգրավվելու են նորոգման աշխատանքների մեջ: Կրկեսի բոլոր կենդանիներն արդեն կենդանաբանական այգում են: Կրկեսի շենքը կառուցման օրվանից` 1962 թ-ից չի վերանորոգվել: Չկա օդափոխման համակարգ և կենդանիների համար նախատեսված առանձին գոմ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---