Ռիչարդ Կիրակոսյան. Շուտով Թուրքիան կարող է ստուգել Հայաստանի հաստատունությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Շուտով Թուրքիան կարող է փորձել մարտահրավեր նետել Հայաստանին՝ վերջինիս ստուգելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, նման կարծիք է ձևավորվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը, որն ի սկզբանե պլանավորված չէր, կայացել է Հայաստանի Քաղաքացիական հասարակության խորհրդի ներկայացուցիչների՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում: Դավութօղլուի հետ զրույցում հայ պատվիրակերը բարձրացրել են երեք հիմնական հարցեր, նշել է Կիրակոսյանը: Առաջին հերթին, հարաբերությունների կարգավորման ողջ ծանրությունը տվյալ պահին ընկնում է Անկարայի վրա, որն արգելակել է այս գործընթացը, երկրորդ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ղարաբաղյան կարգավորումը, և դա Անկարան չի կարող անտեսել: «Երրորդ, մենք հիշեցրել ենք, որ թուրքական կողմն ի սկզբանե հանդես է եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, իսկ հիմա նախապայմաններ է առաջադրում, ինչն ազնիվ չէ»,- ասել է փորձագետը: Հանդիպումից Կիրակոսյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ շուտով Թուրքիան մարտահրավեր է նետելու Հայաստանին նրան փորձելու համար: «Սակայն նրանք հիասթափվելու են, քանի որ Հայաստանը թույլ չէ, ինչպես նրանք են կարծում: Բացառված չէ, որ եկել է պահը, երբ արդեն Հայաստանը կարող է խոսել նախապայմանների լեզվով»,- ասել է փորձագետը և հավելել, որ առաջիկայում որևէ տեղաշարժ չի տեսնում հայ-թուրքական գործընթացում, սակայն Թուրքիան կարող է ինչ-որ քայլերի գնալ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիզի 100-ամյակի նախաշեմին: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |