Երևանի քաղաքապետը կայցելի Պեկին իր չինացի պաշտոնակցի հրավերով![]() 26 հուլիսի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով գտնվելու է ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում` երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավաման, բարեկարգման և կանաչապատման, արտաքին լուսավորման և ձևավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման, հյուրանոցաշինության, սոցիալական բնակֆոնդի կառուցման, «Արտսիթի» և «Նոյլենդ» ներդրումային ծրագրերին չինական կողմի ներգրավման, Պեկինում Երևանի տան և Երևանում Պեկինի տան հիմնման հնարավորության հարցերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |