Շախմատի ԱԱ արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել Չինաստանի և Ուկրաինայի շախմատիստները26 հուլիսի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Չինական Նինբոյում ավարտվել են շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրի բոլոր հանդիպումները: Չեմպիոնի տիտղոսը 14 թիմային և 22,5 անձնական միավորով նվաճեց Հայաստանի հավաքականը: Նրան հաջորդում են Չինաստանի և Ուկրաինայի հավաքականները: Վերջին տուրում Չինաստանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հունգարիայի հավաքականին և 13 միավորով նվաճեց արծաթը: Բրոնզը բաժին հասավ Ուկրաինայի հավաքականին, որը ոչ ոքի խաղաց Հայաստանի հավաքականի հետ և նվաճեց 12 միավոր: 10-ական միավոր են վաստակել և զբաղեցրել 4-6 տեղերը Հունգարիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հավաքականները: Ադրբեջանցիներին հաջողվեց վաստակել ընդամենը 9 միավոր, նրանք 7-րդ տեղում են: Իսրայելն ու Հնդկաստանը 5 միավորով ավարտեցին ելույթները համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղում: Աղյուսակն առանց միավորների եզրափակում է Եգիպտոսի հավաքականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |