Շենժենի ծանրամարտի ամառային ունիվերսիադային կմասնակցի հայաստանցի 5 ծանրորդ

Շենժենի ծանրամարտի ամառային ունիվերսիադային կմասնակցի հայաստանցի 5 ծանրորդ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-22-ը չինական Շենժեն քաղաքում տեղի կունենա 26-րդ ծանրամարտի ամառային ունիվերսիադան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, Հայաստանը կներկայացնեն 5 ծանրորդներ:

Մինչև 77 կգ քաշային կարգում հանդես կգա Աղասի Աղասյանը, որը 2010թ. հաղթող ճանաչվեց ուսանողների շրջանում: Արամ Անդրիկյանը հայտագրված է մինչև 85կգ քաշային կարգում, Նորայր Վարդանյանն ու Վարդան Դավթյանը՝ 94 կգ: Իսկ ծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի գյումրեցի Հայկ Հակոբյանը:

Ծանրորդները պատրաստվում են մրցաշարին Ծաղկաձորում, որտեղ հավաքի են մասնակցում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---