Լիբանանում գնահատում են հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում26 հուլիսի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներքաղաքական վիճակին, հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա փուլին, երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցության աշխուժացման հեռանկարներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաև առաջիկայում Լիբանանի խորհրդարանի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հուլիսի 25-ին դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ադնան Մանսուրի հետ: Դեսպանը նախարար Ադնան Մանսուրին փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նշվել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության ակտիվացման անհրաժեշտությունը: Նախարար Ադնան Մանսուրը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի շնորհավորանքների և հրավերի համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ բարձրաստիճան պատվիրակությունների, մասնավորապես ԱԳ նախարարների փոխայցելությունները և արտաքին գերատեսչությունների խորհրդատվությունների անցկացումը նոր լիցք կհաղորդեն և որակական նոր մակարդակի կհասցնեն երկկողմ ջերմ և բարեկամական հարաբերությունները: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լիբանանի քաղաքական կյանքում: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող վերջին զարգացումների մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |