Դավիթ Նալբանդյանը ATP նոր վարկանիշում զբաղեցնում է 28-րդ տեղը 1365 միավորով

Դավիթ Նալբանդյանը ATP նոր վարկանիշում զբաղեցնում է 28-րդ տեղը 1365 միավորով

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների իր հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ, որը հրապարակվել էր հուլիսի 18-ին, զիջել է իր դիրքերը: Նա նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 28-րդ տեղը 1365 միավորով:

Օգոստոսի 1-ին Նալբանդյանը կմեկնարկի Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարում, որը կանցնի Վաշինգտոնում և կավարտվի օգոստոսի 7-ին:

ATP վարկանիշային աղյուսակը 13155 միավորով շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը , իսպանացի Ռաֆայել Նադալը 11270 միավորով երկրորդն է: Ուժեղագույն թենիսիստների լավագույն եռյակը եզրափակում է Ռոժե Ֆեդերերը Շվեյցարիայից 9530 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---