Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չունի![]() 26 հուլիսի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխել և հարաբերությունները կարգավորելու ժամանակ չունի, քանի որ Էրդողանի կառավարության համար կարևոր է Միջին և Մերձավոր Արևելքը»,- այս կարծիքն է հայտնել հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը նշում է, որ Թուրքիան ներգրավվել է արաբական աշխարհում, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մեջ և գործում է այդ երկրի իշխանությունների դեմ: «Բացի այդ, Թուրքիայի համար կարևոր է Կիպրոսի հարցը: Նա ուզում է դառնալ մի կառույցի՝ ԵՄ-ի անդամ, որի մի մասն ինքը օկուպացրել է: Թուրքական կառավարությունը ցանկանում է Կիպրոսի հարցը լուծել ոչ թե Եվրամիության շրջանակներում, այլ ՄԱԿ-ի: Եթե խնդիրը տեղափոխվի ՄԱԿ-ի հարթակ, ապա այնտեղ Թուրքիային կսատարեն դաշնակիցներ ԱՄՆ-ն և Անգլիան, իսկ Եվրամիությունում հակառակը՝ նրան դեմ կլինեն Հունաստանն ու Կիպրոսը»,-ավելացրեց Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |