Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն ի թիվս այլ խնդիրների ընդլայնման կարիք ունի![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Նախագահը ծանոթացել է մեծ վարպետի ստեղծագործական տարբեր շրջանների աշխատանքներին: Այցելության ընթացքում նախագահին ներկայացվեցին թանգարանի խնդիրները: Նախագահը համապատասխան հանձնարարականներ տվեց մշակույթի նախարարին: Վերջում Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ թանգարանի 45-ամյակի առթիվ, որը լրանում է մյուս տարի, պետք է լուծվեն բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես հիմնանորոգման, ֆոնդերում պահպանման ռեժիմի և անհրաժեշտ պայմանների ստեղծման առումով: Երևանի գլխավոր ճարտարապետին կհանձնարարվի շենքի տարածքի ընդլայնման գործը, որովհետև թանգարանը կարիք ունի ֆոնդերի ընդլայնման և ժամանակավոր ցուցահանդեսների համար նախատեսված ցուցասրահի ստեղծման (ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար թանգարանի մշտական ցուցադրության սրահից հանվում են նկարները): Թանգարանը 2001-2002թ. նորոգվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Այսօր թանգարանում անցնում է «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված է Սարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Սարյանի ընտանիքի հավաքածուից 44 աշխարանք, որից 24-ը` գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական աշխատանքներ են: Ցուցահանդեսում Սեդա Բոյաջյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Իդա Քարի, Անահիտ Մակինցյանի և ևս մի քանի կանանց դիմանկարներ արվեստասերներին ներկայացվում են առաջին անգամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |