Հուլիսի 25-ից օգոստոսի 31-ը Երևանում տեղի կունենա թենիսի երեք պատանեկան մրցաշար![]() 26 հուլիսի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Orange Tennis ակումբում հուլիսի 25-ից օգոստոսի 13 Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան կանցկացնի թենիսի Եվրոպայի երեք միջազգային պատանեկան մրցաշար: Նախկինում յուրաքանչյուր տարի Հայաստանի թենիսի ֆեդերացիան անցկացրել է երկու նման մրցաշարեր, և դրանք լավ անցկացնելու արդյունքում այս տարի ՀԹՖ-ն ստացել է իրավունք ավելացնելու ևս մեկ պատանեկան միջազգային մրցաշար: Այսօր մեկնարկել է «Orange Cup» մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 90 պատանի թենիսիստներ տասներկու երկրներից ( Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Իսրայել և այլն): Մրցաշարերին մասնակցում են 10-ից ավելի պատանի հայ թենիսիստներ` Դավիթ Մուրադյան, Արտակ Ղազարյան , Արևիկ Թումանյան, Միլենա Ավետիսյան և այլն: Այս մրցաշարին կհաջորդեն Ալեքսանդր Ծատուրյանի և Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարերը մինչև 14, 16 տարեկան տարիքային խմբերում, հաղորդում է ՀԹՖ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |