Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունը ճկունություն է ձեռք բերել![]() 26 հուլիսի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ արտաքին քաղաքականությունը ճկունություն է ձեռք բերել, և մեր երկիրը կարողանում է խուսափել վնասներից: Կարող ենք ասել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը կորուստներ չի ունենում»,- սա թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքն է: Սաֆրաստյանը փաստում է նաև, որ Հայաստանն անկախության 20 տարիների ընթացքում ունեցել է մի շարք կարևոր ձեռքբերումներ: Մասնավորապես, նա նշեց 4 կետ, որոնցով Հայաստանը առանձնանում է տարածաշրջանի մյուս երկու երկրներից. Հայաստանը միակ երկիրն է, որ անդամակցում է ՀԱՊԿ-ին, անկախությունից հետո միայն Հայաստանն է պահպանել իր տարածքային ամբողջականությունը, ռուսական ռազմակայանը տեղակայված է միայն Հայաստանում, ինչը փոխշահավետ է երկու երկրների համար: «Վերջապես չորրորդ կետը` Հայաստանը մեր տարածաշրջանում առանձնանում է նաև նրանով, որ ունի ատոմակայան, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Կարծում եմ, մեր վարած քաղաքականության շնորհիվ այլևս չենք կրկնի այն սխալները, որոնք թույլ ենք տվել XX դարի 20-ական թվականներին”,- հավելեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |