Ինտերնետն ապրում է սոցցանցերի բում. բացառված չէ, որ 2-3 ամիս անց ՀԱԿ ցույցերը տեղի կունենան Facebook-ում![]() ![]() PanARMENIAN.Net - Ինտերնետն ապրում է սոցիալական ցանցերի բում, որոնք այսօր օգտագործվում են ոչ միայն շփման, այլ նաև բիզնեսը զարգացնելու, ինքնահաստատվելու և այլ նպատակներով: Այդ մասին հուլիսի 26-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա կարծիքով, սոցցանցերի կիրառման շրջանակներում առաջատար դիրքեր է զբաղեցնում տեսաշփումը: Տիգրան Քոչարյանը մտավախություն է հայտնել Facebook սոցցանցով հայ հասարակության զանգվածային հափշտակվածությամբ: «Տպավորություն է ստեղծվում, որ մարդկանց ուղորդում են Facebook կամ նրանք ենք ձգտում այդտեղ: Այստեղ շատ հարցեր են արծարծվում և այստեղ էլ մարում են: Բացառված չէ, որ 2-3 ամիս անց ՀԱԿ ցույցերը տեղի կունենան Facebook-ում»,- ասել է նա: Բլոգերը նման ենթադրությունը հիմնավորել է նրանով, որ տեղեկատվությանը սկսում են ավելի շատ հետևել on-line ռեժիմով: Ավելին, Facebook-ը դարձել է բոլոր զգացմունքների արտահայտման վայր, այդ թվում՝ թշնամության և այն ամենի, ինչի մասին կարելի է խոսել, ինչը հատուկ չէ այս սոցցանցի ռուս և ամերիկյան օգտագործողներին: Միաժամանակ, Facebook-ը նաև բարի նպատակների է ծառայում, երբ ստեղծվում է ինչ-որ խումբ, մարդիկ աչքի են ընկնում այս խմբում (like) և քաղաքացիական ակտիվություն հանդես բերում, միաժամանակ այս սոցիալական գործիքի միջոցով կարելի է հաղթահարել ցանկացած հասարակական ակտիվություն՝ ստեղծելով համապատասխան կոնտրակտիվ խմբեր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |