Հայաստանում ինտերնետին միացել են շուրջ 200 000 տնային տնտեսություններ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ինտերնետին միացել են շուրջ 200 000 տնային տնտեսություններ, ինչը բավական լավ ցուցանիշ է: Այդ մասին հուլիսի 26-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքով, ինտերնետ օգտագործողներին հաշվելու համար կազմակերպությունը ղեկավարվում է պաշտոնական տվյալներով, հրապարակված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից, որը երկու շաբաթ առաջ պարգևատրել է իր 100 000-րդ օգտագործողին, ինչպես նաև circle.am-ի վիճակագրական տվյալներով, որոնց համաձայն «ԱրմենՏելին» բաժին է ընկնում բաժանորդների 50 տոկոսը: «Մենք այստեղից հետևություն ենք անում, որ Հայաստանում ինտերնետին միացել են շուրջ 200 000 տնային տնտեսություններ, իսկ այստեղ պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների միջին թիվը»,- ասել է նա: Սաղյանի խոսքով, բջջային կապով ինտերնետ օգտագործողների շարքում «ԱրմենՏելին» և Օրանժին բաժին է ընկնում 18 տոկոս, ՎիվաՍել-ՄՏՍ-ին՝ 12 տոկոս: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |