Օգոստոսի 6-ից կվերսկսվի կանոնավոր օդային հաղորդակցությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջև26 հուլիսի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել է ռուսական «Սիբիր» ընկերությունը, օգոստոսի 6-ից ավիափոխադրողը մտադիր է կանոնավոր թռիչքներ իրականացնել Մոսկվա-Քութայիսի չվերթով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: Հիշեցնենք, որ ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջև դադարեցվել էր 2008թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ Վրաստանը ռազմական գործողություններ սկսեց Հարավային Օսեթիայում: Դրանից հետո Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվությամբ չարտերային թռիչքներ է իրականացրել միայն Georgian Airways-ը: Ինչ վերաբերում է «Սիբիրին», ապա այն դարձավ առաջին ռուսական ավիաընկերությունը, որը դիմեց Վրաստանի միասնական տրանսպորտային վարչությանը՝ առաջարկելով չարտերային թռիչքներ կատարել երկու երկրների միջև և ստացել է թույլտվություն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |