Համակարգիչները Հայաստան են ներկրվում հիմնականում Չինաստանից, իսկ այժմ կներկվեն նաև Վրաստանի՞ց

Համակարգիչները Հայաստան են ներկրվում հիմնականում Չինաստանից, իսկ այժմ կներկվեն նաև Վրաստանի՞ց

PanARMENIAN.Net - Համակարգիչները Հայաստան են ներկրվում հիմնականում Չինաստանից: Ինչպես հաջողվեց պարզել PanARMENIAN.Net ի թղթակցին, Հայաստան համակարգիչներ մատակարարող երկրների թվում են նաև ԱՄԷ-ն, Հոնգկոնգը , Թայվանը, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները: Սակայն, ինչպես ասացին երևանյան խանութներից մեկում, «Եվրոպայից ներկրված համակարգիչները նույն չինական արտադրության համակարգիչներն են»:

Իսկ Վրաստանում բացվել է համակարգիչների արտադրության երկրում առաջին գործարանը, որը կառուցել է վրացական «Ալգոռիթմ» ընկերությունը Intel կորպորացիայի հետ համատեղ, հաղորդել է kavkasia.net-ը: Նախատեսվում է տարեկան արտադրել 300 հազար համակարգիչ: Սակայն, ինչպես հայտնել են վրացական «Ալգոռիթմ» ընկերությունում, ելնելով շուկայի պահանջարկից, արտադրությունը կավելացվի: Ձեռնարկությունը կարտադրի ամեն տեսակի համակարգիչներ: Վրացական արտադրության համակարգիչները կարտահանվեն Ադրբեջան ու Հայաստան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---