Հայաստանը կարող է աշխարհին ներկայանալ որպես լեռնային դայվինգի երկիր![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարվա հուլիսի 21-ին հայ սուզորդները, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը և «Հայ էքստրիմ» ՀԿ-ն սահմանել են համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում` պատմության մեջ առաջին անգամ սուզվելով ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը: Այդ մասին սուզորդները պատմել են հուլիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Սուզորդները նշում են, որ նպատակն է եղել ոչ միայն լճի ուսումնասիրությունն ու համաշխարհային ռեկորդի սահմանումը, այլև Հայաստանն աշխարհին ներկայացնելը որպես դայվինգի երկիր: «Բարձր լեռնային գոտում դայվինգով դժվարանում են զբաղվել նույնիսկ պրոֆեսիոնալները, քանի որ դժվար է շնչելն ու առաջանում են առողջության հետ կապված խնդիրներ: Սակայն մենք կարող ենք օգնել նրանց` սովորեցնելով, թե նչպես է պետք սուզվել լեռնային լճում»,- ասաց սուզորդ Ռաֆայել Մկրտչյանը: «Հայ էքստրիմ» –ի ներկայացուցիչները շեշտում են, որ լեռնային դայվինգն իսկական էքստրիմ է, և, Սևանա լճում կազմակերպելով տարբեր միջազգային մրցաշարեր` Հայաստանում կզարգանա տուրիզմի մի նոր ճյուղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |