Երևանում տեղի կունենա «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» խորագրով ցուցահանդեսը26 հուլիսի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-31ը Սիրահարների այգում կայանալու է «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել է «Ինտեգրում» երիտասարդական հասարակական կազմակերպությունը: «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև հանրության ուշադրությունն ուղղել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Ցուցահանդեսի նպատակներից է նաև հայ երիտասարդության ներգրավումը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործընթացում: Ցուցահանդեսի աջակիցն է Նիդերլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական ձևափոխումների ծրագիրը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |