Ջավախահայերը ձանձրանո՞ւմ են հայ պատգամավորների ելույթներից26 հուլիսի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Ջավախքում նշել են Վահան Տերյանի օրը, միջոցառումներին մասնակցել են Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Վրացական իշխանություններն արգելել են ելույթ ունենալ հայ պատգամավորներին` պատճառաբանելով, որ հասարակությունը ձանձրանում է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են պատգամավորները: Ըստ Արծվիկ Մինասյանի, երբ իրենք դիմել են տեղի ղեկավար հայ ներկայացուցիչներին ու պնդել, որ պետք է ելույթ ունենան, վերջիններս ասել են, թե Ջիվանուն նվիրված միջոցառման օրն էլ ելույթներ են եղել, և մարդիկ ձանձրացել են: ԱԺ պատգամավորները ելույթ ունենալու համաձայնություն են ձեռք բերել, բայց այդպես էլ չեն կարողացել ելույթ ունենալ. «Պարզ է թե, ինչն է պատճառը, վրացական իշխանությունների համար հասկանալի էր, որ հայ պատգամավորները ամբիոնից հնչեցնելու էին ջավախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված խոսքեր, ինչի պատճառով էլ արգելեցին մեր ելույթը: «Այսօր Ջավախքը գնում է ազգային դիմագիծը կորցնելու ճանապարհով և այդ ամենը պայմանավորված է շատ մարդկանց անձնական շահերով և կրավորական դրսևորմամբ: Հայաթափության առումով Ջավախքում իրավիճակը լուրջ է»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ցնցել է այն, որ ռուսերեն լեզուն ավելի նախընտրելի է, քան` հայերենը: «Ջավախքը նուրբ հարց էԹուրքիայի կապիտալի մուտք է տեղի ունենում: Վրաց-թուրքական սահմանի բացումը կխորացնի առևտրային կապերը և այս ամենը կունենա իր հետևանքը»,- ասաց Ա.Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Ուզունյանը կարողացել է բարձրանալ ամբիոն` արդյունքում ելույթը կոպտորեն խոչընդոտվել է և անջատել են բարձրախոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |