Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դատապարտել է Նորվեգիայում տեղի ունեցած արյունալի ոճիրը![]() 26 հուլիսի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար նորվեգացի Օլաֆ Թվեյտին և նորվեգացի ժողովրդին ցավակցական ուղերձ է հղել՝ Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: «Այսօր անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդ սերնդի մեջ դաստիարակվի սեր, փոխըմբռնում, հանդուրժողականություն»,- ասվում է Արամ Ա-ի նամակում, որը դատապարտել է ահաբեկչությունը, նշելով, որ Նորվեգիայում տեղի ունեցած արյունալի ոճիրը նաև կրոնական անհանդուրժողականության արդյունք է: Ըստ ճշտված տվյալների, երկու ահաբեկչությունների զոհերի թիվը 76 է, այլ ոչ թե 93, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ: Հուլիսի 22-ին Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին: Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել: Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում: Ուտոյան գտնվում է Օսլոյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին: Օսլոյում կառավարության շենքի պայթյունի արդյունքում յոթ մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորել են: Վերջին տվյալներով, Ուտոյա կղզում հայտնաբերվել է պայթուցիկով մեքենա: Ոստիկանությունը կարծում է, որ մեքենան պատկանում է Անդերս Բերինգ Բրեյվիկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |