Եգիպտոսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը կպսակվեն հաջողությամբ

PanARMENIAN.Net - Եգիպտոսը շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգության և կայունության մեջ և հավատարիմ է միջազգային իրավական նորմերի և սկզբունքների շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասվում է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպանի հայտարարությունում:

Եգիպտոսն ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և հուսով է, որ դրանք բոլորը կպսակվեն հաջողությամբ, հաղորդում է Day.az-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---