Վլադիմիր Ժիրինովսկի. 3-րդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, և անմասն չեն նաև Հայաստանը և Ադրբեջանը![]() 26 հուլիսի 2011 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է, հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: «Այո, այն առայժմ Եվրոպայում չէ, բայց այն արդեն սկսվեց 1991-ի հունվարին, երբ 33 երկրներ հարձակվեցին Իրաքի վրա: Հետո նրանք գնդակոծեցին Հարավսլավիան, հետո հարձակվեցին Աֆղանստանի վրա, հետո՝ Իրաքի, իսկ հիմա՝ Հյուսիսային Աֆրիկայի»,- ասել է նա: «Պատերազմը մոտենում է մեզ, Սիրիայի փախստականներն արդեն Թուրքիայում են, հետո Թուրքիայում կսկսվի խառնաշփոթ, այնուհետև Ադրբեջանը կսադրի հարձակվել Հայաստանի վրա ԼՂ վիճելի տարածքի համար, Իրանը կպաշտպանի Հայաստանին, Թուրքիան՝ Ադրբեջանին: Եվ այստեղ մենք հանդես կգանք Հայաստանի պաշտպանության օգտին, քանի որ նրա պարտությունը մեզ ձեռնտու չէ, որովհետև այնտեղ գտնվում է մեր բազան»,- ասել է Ժիրինովսկին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |