Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆիկ Մանուկյանը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն![]() 27 հուլիսի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում անցնում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Առաջին մրցաշարային օրը հաջող էր Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի համար: Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը նվաճեցին ոսկե մեդալներ: Ռաֆիկ Մանուկյանն աշխարհի չեմպիոն դարձավ մինչև 74կգ քաշային կարգում : Մանուկյանը 4 մենամարտ անցկացրեց՝ հաղթելով Կիրո Ռուսսոյին (Իտալիա), Մայքլ Վագներին (Ավստրիա), թուրք Իսմաիլ Քոչասլանին և Մարկին Կուլինիչին (Լեհաստան): Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն էր Զուրաբի Դաթունաշվիլին (Վրաստան), որին նա հաղթեց երեք շրջանում 5:3 հաշվով և նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Թեթև քաշային կարգում՝ մինչև 50 կգ, բրոնզե մեդալ նվաճեց Ռուդիկ Մկրտչյանը: Հուլիսի 27-ին հայ մարզիկներից կմեկնարկեն Նարեկ Խաչատրյանը (55կգ ք/կ), Հայկ Արշակյանը (66կգ ք/կ), որը 1/8 եզրափակչում կհանդիպի Դանիել Դիաս Էսկոբարի հետ: Գևորգ Մանուկյանը (84կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ) կմեկնարկեն 1/8 եզրափակչից և կմենամարտեն Թադեոս Միչալիկի (Լեհաստան) և Մարիուս Գրիգելիսի (Լիտվա) հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |