Երևանի ջրամատակարարման համակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 700 մլն դոլար

Երևանի ջրամատակարարման համակարգի արդիականացման համար անհրաժեշտ է 700 մլն դոլար

PanARMENIAN.Net - Վերջին 20 տարում Երևանի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը միայն շահագործվել է, ոչ մի կապիտալ վերանորոգում չի կատարվել: Այդ մասին հուլիսի 27-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Երևան ջուր» ՓԲԸ «Արևելք» հատվածի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը: Այս ոլորտի արդիականացումը ամենաբարդ խնդիրներից մեկն է, իսկ նրա վերականգնման համար կպահանջվի 700 մլն դոլար, որը չունի ոչ կառավարությունը, ոչ էլ կառավարող ընկերությունը»,-ասել է նա:

Ինչպես հայտնել է Կարապետ Օհանյանը, վերջին 5 տարում «Երևան ջուր» ՓԲԸ 17,5 մլն դոլար և 4,2 մլրդ դրամ է ներդրել առավել հնացած խողովակաշարերն ու պոմպակայանները վերականգնելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---