Լևոն Արոնյան. Բոլոր թիմային մրցաշարերում Հայաստանը պետք է պայքարի առաջին տեղի համար

Լևոն Արոնյան. Բոլոր թիմային մրցաշարերում Հայաստանը պետք է պայքարի առաջին տեղի համար

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող Լևոն Արոնյանն ուրախ է, որ Հայաստանի հավաքականը կարողացավ համախմբվել ու նվաճել ոսկե մեդալները: «Արդեն մի քանի թիմայի մրցաշարերում մենք հաջողություն չէինք ունենում և նույնիսկ մի փոքր մտահոգված էինք՝ գուցե՞ էլ լավ չենք խաղում: Բոլոր տղաները հասկանում են, որ բոլոր թիմային մրցումներում Հայաստանի թիմը պետք է լինի առաջին տեղի համար պայքարող թիմերի կազմում: Եվ գիտեք, նախկինում, երբ մենք հաղթում էինք՝ Օլիմպիադայում, մյուս մրցաշարերում,մենք չէինք ուզում ոչինչ փոխել: Իսկ այս անգամ մենք որոշեցինք վերանայել բացարձակապես ամեն ինչ: Նույնիսկ հավաքի անցկացման վայրը փոխեցինք: Եվ, կարծես թե, ամեն ինչ լավ ստացվեց»,-ասել է Արոնյանը chess-news.ru-ին տված հարցազրույցում:

Հայ գրոսմայստերը նշել է, որ թիմային առաջնություններից սա թերևս ամենաուժեղն էր, թիմերը պայքարեցին մինչև վերջ, թույլեր չկային: «Որոշ հանդիպումներում, թեև մի փոքր դժվարությամբ, մեզ հաջողվեց շտկել իրավիճակը: Եվ հետագայում մենք փորձում էինք արդեն խուսափել դրանից: Եվ որոշ խաղեր իդեալական անցկացրեցինք»:

Արոնյանը խոստովանել է, որ հաղթանակից հետո նա մեկ շաբաթ կհանգստանա, և հետո կրկին կզբաղվի շախմատով: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին դարձավ աշխարհի չեմպիոն: 9 տուրերում հայ շախմատիստները 5 հաղթանակ տարան և 4 ոչ ոքի գրանցեցին: Աշխարհի չեմպիոններ դարձան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---