Կառավարությունում քննարկել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի հեռանկարները

Կառավարությունում քննարկել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի հեռանկարները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ընկերության «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ» և հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է ներդրող ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը վարչապետին են ներկայացրել «Հանիել գրուպ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Մասնավորապես, քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Ընկերության ներկայացուցիչները բարձր են գնահատել մարդկային ներուժի դերը ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Այդ համատեքստում կարևորվել է մասնագետների վերապատրաստման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

«Հանիել գրուպ» ընկերությունը Հայաստանում ներդրումներ է իրականացնում «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով: Մեր երկրում ընկերության գործունեությունն իրականացվում է եվրոպական չափանիշների հիման վրա, ունի որակյալ մասնագետներ և ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով: «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնական արտադրաշուկան Երևանն է, ինչպես նաև Վանաձորը: Ընկերության մասնաճյուղ է բացվել նաև Ամասիա քաղաքում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---