ՀՅԴ-ն կոչ է անում ֆրանսահայերին 2012-ի նախագահական ընտրություններում սատարել Ֆրանսուա Հոլանդին

ՀՅԴ-ն կոչ է անում ֆրանսահայերին 2012-ի նախագահական ընտրություններում սատարել Ֆրանսուա Հոլանդին

PanARMENIAN.Net - ՀՅԴ Արևմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը կոչ է արել Ֆրանսիայի հայերին 2012-ի նախագահական ընտրություններում սատարել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: «Ֆրանսուա Հոլանդը միշտ աջակցել է Հայկական հարցին, պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման համար՝ չմոռանալով ղարաբաղյան հիմնախնդրի և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին»,- ասվում է Մուրադ Փափազյանի հայտարարությունում:

Ֆրանսուա Հոլանդը (1954թ. օգոստոսի 12) 1997-2008թթ. եղել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար.

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2012-ի ապրիլի 22-ին, երկրորդը՝ մայիսի 6-ին։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլյա Սարկոզին կառաջադրի իր թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետի համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---